News

«Facebook» սոցիալական ցանցի «like» նշանը ճանաչվել է խոսքի ազատության մաս

Featured 2013-09-19

Օրերս ԱՄՆ-ի Վերաքննիչ դատարանը, քննելով Վիրջինիա նահանգի բնակչի հայցը, ով աշխատանքից հեռացվել էր, քանի որ «հավանել» էր իր ղեկավարի քաղաքական ընդդիմախոսին, եկավ այն եզրահանգման, որ Facebook սոցիալական ցանցում հաղորդագրության ներքևում «հավանելու» նշանը սեղմելը խոսքի ազատության դրսևորում է և պաշտպանվում է ամերիկյան սահմանադրությամբ:
«Եթե օգտատերը «հավանում» է քաղաքական գործչի ընտրարշավի էջը, նա իր հավանությունն է հայտնում այդ թեկնածուին, իսկ ընտրարշավը ստանում է օգտատիրոջ աջակցությունը»,- ասված է դատարանի բնորոշման մեջ:
 
Աղբյուրը` tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.