News

«Adobe» ընկերությունը «խելացի փետուր» և թվային քանոն կստեղծի

Featured 2013-09-18

«Adobe» ընկերությունն «Adonit»-ի հետ համատեղ մտադիր է ստեղծել «խելացի փետուր» և թվային քանոն, որոնք համատեղելի են iPad-ի հետ: Նոր մշակումները կներկայացվեն 2014թ.-ի առաջին կեսին:
«Խելացի փետուրը» ստացել է Project Mighty, իսկ թվային քանոնը՝ Project Napoleon անվանումը: Երկու սարքերն էլ պլանշետին միանում են Bluetooth-ի միջոցով:
 
«Մենք վստահ ենք, որ կարող ենք թվային ստեղծարարությունը դարձնել ավելի հասանելի և ավելի բնական»,- նշել են Adobe-ում:
 
Ինչպես հիշեցնում է The Next Web-ը, սարքերի կոնցեպցիան ներկայացվել էր 2013թ.-ի մայիսին, սակայն ընկերությունը միայն այժմ է հայտարարել նախագծերի իրականացման մասին:
 
Աղբյուրը` 1in.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.