News

Հենրիխ Մխիթարյանը գրավել է ԲԿՄԱ-ի դարպասը

Sports 2013-02-01

Իսպանիանական Լա Մանգայում ընթացող Copa del Sol ընկերական մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» 2:0 հաշվով առավելության հասավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «հանքափորների» մեկնարկային կազմում էր և հենց նա բացեց հանդիպման հաշիվը՝ 47-րդ րոպեին առաջ մղելով իր թիմին: 60-րդ րոպեին Մխիթարյանը խաղադաշտում տեղը զիջեց Թայսոնին, իսկ 61-րդ րոպեին Ադրիանոն կրկնապատկեց հաշիվը:

Այսպիսով, «Շախտյորը» հաղթանակ տարավ խմբային փուլի բոլոր խաղերում և դուրս եկավ եզրափակիչ:
 
Աղբյուրը` sportarmenia.com

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.