News

Հայտնի է ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը

Featured 2018-05-07

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սահմանել է սովորողերի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը:
12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետեւյալ օրերին.
«Հայոց լեզու եւ գրականություն» (գրավոր)՝ - հունիսի 6-ին,
«Մաթեմատիկա» (գրավոր)՝ - հունիսի 13-ին,
«Հայոց պատմություն» (գրավոր)՝ - հունիսի 20-ին,
«Ֆիզկուլտուրա» (նորմատիվների հանձնում)՝ – ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք)։
 
9-րդ դասարանի ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ հաջորդականությամբ.
«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)՝ - հունիսի 4-ին,
«Գրականություն» (բանավոր)՝ - հունիսի 7-ին,
«Մաթեմատիկա» (գրավոր)՝ - հունիսի 11-ին,
«Օտար լեզու» (բանավոր)՝ - հունիսի 14-ին,
«Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) (գրավոր)՝ – հունիսի 18-ին,
«Հայոց պատմություն» (բանավոր)՝ – հունիսի 21-ին,
«Ֆիզկուլտուրա» (նորմատիվների հանձնում)՝ – քննաշրջանի ընթացքում։
 
4-րդ դասարացիների գիտելիքները կստուգվեն երկու առարկայից.
«Մայրենի» (գրավոր)՝ – հունիսի 2-ին,
«Մաթեմատիկա» (գրավոր)՝ – հունիսի 5-ին:
 
Նշենք, որ նախորդ տարի 9-րդ դասարանի ավարտին քննություն էր նախատեսված նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր): Սովորողներն այս տարի այդպիսի քննություն չեն հանձնելու: Դրա փոխարեն ֆիզկուլտուրայից նորմատիվների հանձնում է պահանջվելու նաև 9-րդ դասարանում: 
 
Աղբյուրը՝ Armtimes.com

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.