News

Շնորհակալություն, Այբբենարան

Educational 2018-05-04

2018 թ-ի ապրիլի 23-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի I Ա դասարանի աշակերտներն ու դասվար Ա. Մալյանը ներկայացրին «Շնորհակալություն, Այբբենարան» խորագրով ցերեկույթը: Բեմի ձևավորումը գարնանային պայծառ ու կենսուրախ տրամադրություն հաղորդեց հանդիսատեսին: Աղջիկներն իրենց սպիտակ հագուստներով նման էին հրեշտակների; Միջոցառումը ամփոփում էր այս ամիսների ընթացքում Այբբենարանի օգնությամբ երեխաների ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները: Երեխաները ներկայացրին աշխարհի յոթ հրաշալիքներն իրենց պատկերացմամբ՝ Մաշտոց, հայոց գրեր, մայրենի լեզու, մանուկներ, հայրենիք-Հայաստան, ուսուցիչ: Յուրաքանչյուր հրաշալիք համեմեցին բավական բարդ և գեղեցիկ երգերով ու պարերով: «Հայ եմ» երգի կատարմանը մասնակցում էին V Ա դասարանցիներ Էլենն ու Գոռը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.