News

Բաց թողնված դասաժամերը կլրացվեն

Featured 2018-05-03

Առարկայական ծրագրերի և չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դիմում է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ մինչև ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար ձեռնարկել համապատասխան միջոցներ: Միաժամանակ տեղեկացվում է նաև, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ ուսումնական պարապմունքները կավարտվեն 2018թ. մայիսի 25-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և մայիսի 26-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.