News

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն

Sports 2018-05-03

Դաղստանի Կասպիյսկ քաղաքում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում 4-րդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն: Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:0 հաշվով պարտության է մատնել Իսրայելը ներկայացնող հայ ըմբիշ Ռոբերտ Ավանեսյանին: Քառորդ եզրափակչում գյումրեցի ըմբիշը 8:0 հաշվով առավելության է հասել հույն Լոակրատիս Կեսիդիսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 10:0 հաշվով ջախջախելով ֆինն Մատտի Կոսմանենին՝ 26-ամյա հայ ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը սերբ ըմբիշ Միխեիլ Կաջայան էր: Հայ մարզիկը հաղթել է 7:0 հաշվով՝ Հայաստանի հավաքականի համար նվաճելով երկրորդ ոսկե մեդալը: Նշենք նաև, որ բացի եզրափակչից Արթուր Ալեքսանյանը մրցաշարի ընթացքում իր բոլոր գոտեմարտերը ավարտել է ժամանակից շուտ, միավորների բացահայտ առավելությամբ: Հիշեցնենք, որ Ալեքսանյանից առաջ 82 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Մաքսիմ Մանուկյանը: Աղբյուրը՝ Operativ.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.