News

Ֆերդինանդ Կարապետյանը՝ ձյուդոյի Եվրոպայի առաջնության հաղթող

Sports 2018-04-28

Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ֆերդինանդ Կարապետյանը եզրափակիչ գոտեմարտում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Հիդայատ Հեյդարովին և նվաճել չեմպիոնի տիտղոսը: Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո Ֆերդինանդ Կարապետյանը նշել է, որ երազում էր այս տիտղոսի մասին և հաղթականակը նվիրում է հայրենիքին: «Մենք այնքան մեծ աշխատանք էինք կատարել, որ չէի կարող պատկերացնել, թե այսօր հնարավոր է պարտվեմ: Շատ հպարտ եմ, որ նվաճել եմ այս մեդալն իմ երկրի` Հայաստանի համար, և ցանկանում եմ այն նվիրել իմ հայրենիքին»,- ասել է Ֆերդինանդ Կարապետյանը: Ըստ որում, Ֆերդինանդը կրկնել է հայ անվանի ձյուդոիստ, մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ցուցանիշը, ով 2005 թվականին դարձել էր Եվրոպայի չեմպիոն` դառնալով այս տիտղոսը նվաճած առաջին հայ ձյուդիոիստը: Առաջնությանը մասնակցում էր 44 երկրի 368 մարզիկ՝ 215 ձյուդոիստ և 153 ձյուդոիստուհի: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.