News

Կոտայքի մարզի Ալափարսի միջն. դպրոց

Educational 2018-04-27

Ռուսերեն առարկայից7-րդ դասարանում բաց դաս էր ,թեման ՝<<Իմ Հայաստան>> : Ուսուցչուհի՝ Նինա Վարդանյանը աշակերտների հետ միասին պատրաստել էին պաստառներ,թեմային վերաբերվող նկարներ, ինչպես նաև դիդակտիկ նյութեր։ Աշակերտները պատմեցին Հայաստան աշխարհի մասին․․․ Հայաստան․․․ Բիբլիական լեգենդը պատմում է,որ երբ համաշխարհային ջրհեղեղի ջրերը սկսել են նվազել,Նոյան տապանը կանգ է առել պատմական Հայաստանի համարյա կենտրոնում գտնվող Արարատ լեռան կատարին:Հետևաբար,այն հողը որին ջրհեղեղից հետո առաջին անգամ դիպել է մարդկության պատկառելի նահապետի ոտքը Արարատյան բարեբեր դաշտն է եղել: Հայկական լեռնաշխարհը հայ ժողովրդի հայրենիքն է,Հայաստանը,ուր հազարամյակներ հայ ժողովուրդը ապրել,արարել ու ստեղծագործել է;Ստեղծել է բազմաթիվ ճարտարապետական,մշակութային արժեքներ,որոնք թանկ են եղել յուրաքանչյուր հայի համար։Հայ ժողավրդի սուրբ հավատը և սերը իր պատմական հայրենիքի հանդեպ,բազմիցս նրան ոտքի է հանել՝ պայքարելու և պաշտպանելու իր հայրենիքը։

Կոտայք, գ. Ալափարսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.