News

Հայ մարզիկը` ազատ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Sports 2013-09-17

Բուդապեշտի մրցագորգում ծածանվեց հաղթական Հայոց եռագույնը: Հայաստանը կրկին ազատ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն ունեցավ 11 տարվա ընդմիջումից հետո:
66 կգ քաշային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը Հունգարիայի մայրաքաղաքում երեկ մեկնարկած ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանին առաջին ոսկե մեդալը բերեց: Եզրափակչում Դավիթը անչափ համառ պայքարում հավասար միավորներ ուներ՝ 2:2, սակայն շնորհիվ վերջին կատարած հնարքի, պարտության մատնեց կուբացի շատ ուժեղ ըմբիշ Լիվան Լոպեզին:
 
Գոտեմարտի ավարտից հետո, երբ մրցավարը բարձրացրեց արդեն աշխարհի չեմպիոն հայ մարզիկի ձեռքը, Դավիթը մրցագորգում իր գլխավերևում ծածանեց Հայոց եռագույնը: 
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.