News

Ստեղծվել է ձեռքերի թրեմորի ժամանակ օգնող ապարանջան

Featured 2018-04-25

Քանզասի համալսարանի գիտնականներն ապարանջան են մշակել, որը կարող է օգնել ձեռքերի թրեմորի ժամանակ՝ խթանելով ձեռքի նյարդերը: Քանզասի համալսարանի աշխատակիցների մշակած այս յուրահատուկ ապարանջանը պակասեցնում է ձեռքերի դողը: Ապարանջանը խթաններ է ուղարկում դաստակի միջնական և ճաճանչային նյարդերին՝ նեյրոնային ակտիվությունն արգելափակելու նպատակով, որն առաջացնում է ձեռքերի դողը: Էսենցիալ թրեմորը շարժումների տարածված խանգարում է, որի պատճառն անհայտ է: Այս պաթոլոգիան սովորաբար արտահայտվում է ձեռքերի, դաստակի կամ մատների դողով, սակայն երբեմն դողում են նաև հիվանդի գլուխը, ձայնալարերը և ակամա շարժումներ կատարելիս մարմնի այլ հատվածները, ինչպիսին է սնունդի ընդունումը կամ գրելը: Գիտնականները նոր սարքի փորձարկումներ են անցկացրել, որին մասնակցել է ձեռքերի թրեմորով 130 հիվանդ: Կամավորների մի մասը մուլյաժ է ստացել, իսկ մյուսները՝ իսկական սարքը: Իսկական ապարանջանը կրող մասնակիցների մոտ թրեմորի արտահայտվածությունը նվազել է 65 տոկոսով, իսկ ստուգիչ խմբի կամավորների մոտ՝ 32 տոկոսով: Աղբյուրը՝ Med.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.