News

«France Football»-ը ներողություն է խնդրել Անդրես Ինիեստայից

Sports 2018-04-25

France Football»-ը, որն ամեն տարի «Ոսկե գնդակ» է շնորհում տարվա լավագույն ֆուտբոլիստին, ներողություն է խնդրել «Բարսելոնայ»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստայից, որ նրան իր կարիերայի ընթացքում երբեք չի արժանացրել այդ պարգևին: «Marca»-ն հայտնում է, որ նման հայտարարություն է արել «France Football»-ի գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերեն: Վերջինս նաև Ինիեստային հաջող ելույթներ է մաղթել գալիք աշխարհի առաջնության ժամանակ: Ֆերեյի հոդվածը լույս է տեսել «Ներողություն, Ինիեստա» վերնագրով: Ֆուտբոլիստը «Ոսկե գնդակին» ամենաշատը մոտ է եղել 2010 թվականին, սակայն մրցանակին արժանացել է Լիոնել Մեսսին, իսկ Ինիեստան բավարարվել է երկրորդ հորիզոնականով: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.