News

Տեղի կունենա «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնը

Featured 2013-09-16

Ս.թ. սեպտեմբերի 20-22-ը Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնը:
Փառատոնի նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունը՝ որպես բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, խրախուսել բանավոր խոսքի մշակույթի զարգացումը: Փառատոնը նպաստում է նաև հայերենի այն բարբառների կիրառմանը, որոնք այսօր հնարավորություն չունեն կենցաղավարելու իրենց պատմաաշխարհագրական հայրենիքում (Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի բարբառներ):
 
«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի մարզերը, ՀՀ-ում բնակվող քրդական, վրացական, գերմանական, եզդիական, լեհական համայնքները, Սիրիայի, Լիբանանի, Վրաստանի, ինչպես նաև՝ արևմտահայ համայնքի ներկայացուցիչներ: Մասնակիցները հայերեն բարբառներով կներկայացնեն բելառուսական, գերմանական, ճապոնական, ռուսական, վրացական, իռլանդական, անգլիական, բուլղարական, ֆրանսիական հեքիաթներ:
 
2013 թ. «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող «Լավագույն փորձ» մրցույթում (Best Practice AWARD)՝ ընդգրկվելով «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.