News

Ովքե՞ր են հավակնում «Ոսկե խաղակոշիկ»-ին

Sports 2018-04-19

Ամփոփվել են Եվրոպական սպորտային հրատարակությունների ասոցիացիայի «Ոսկե խաղակոշիկ» մրցույթի նախնական արդյունքները: Առաջատարը Մոհամեդ Սալահն է (Լիվերպուլ), ով հավաքել է 60 միավոր՝ Անգլիայի առաջնությունում խփելով 30 գոլ: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին՝ խփած 29 գնդակով ու 58 միավորով: Երրորդ տեղում է Հռոմի «Լացիո»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեն՝ 27 գոլով ու 54 միավորով: Լավագույն ռմբարկուի վարկանիշային աղյուսակը կազմվում է հետևյալ կերպ՝ գոլերը, որոնք խփվել են առաջնությունում, հաշվարկվում են լիգայի գործակցի հիման վրա (այն կախված է ՈՒԵՖԱ-ի վարկանիշում երկրի զբաղեցրած դիրքերից): Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.