News

Ճապոնիայում դիտում են Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Featured 2013-09-13

Ճապոնիայում Հայաստանի դեսպանության, նաև՝ «Yamaha» և «Zen-on music» ընկերությունների նախաձեռնությամբ երեկ բացվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցահանդես:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ցուցահանդեսում ներկայացված են մեծանուն կոմպոզիտորի հարուստ ստեղծագործական ուղին պատկերող լուսանկարներ, ստեղծագործությունների հավաքածուն, նրան նվիրված գրքերի ժողովածուն, տեսասկավառակներ ու ձայնասկավառակներ:
 
Տոկիոյի երաժշտասերների համար ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 15-ը, որից հետո մինչև տարեվերջ այն կտեղափոխվի Ճապոնիայի Օսակա և Նագոյա քաղաքներ:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.