News

Թայվանում ստեղծվել է թափանցիկ սմարթֆոն

Featured 2013-02-01

Թայվանական «Polytron Technologies» ընկերությունը ներկայացրել է առաջին թափանցիկ սմարթֆոնը, որը պատրաստված է թրծված ապակուց: Արտադրողների խոսքով՝ նոր սարքը կարող է վաճառքի հանվել մինչև ընթացիկ տարվա վերջ:

Լրագրողներին նորույթը ներկայացրել է «Polytron»-ի փոխտնօրեն Սերենա Չենը Թայվանի հյուսիսային Թաոյուան քաղաքում տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ:

Սարքը հիմնականում պատրաստված է ապակուց էլեկտրոնային ճկուն և թափանցիկ բաղադրիչների լայնակի կիրառմամբ և համալրված է սենսորային ինտերֆեյսով:
 
Դեռևս տեսանելի են մնացել, իհարկե, այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են հիշողության քարտը, ֆոտոխցիկը և մի շարք միկրոչիպեր:
 
Մնացածը` պարզապես թափանցիկ սալիկ է կենտրոնում սենսորային էկրանով:
 
Փորձագետները նշում են, որ ստեղծված նորույթը, որն ունի ամուր և թափանցիկ կորպուս  և սենսորային էկրան, բոլոր հնարավորություններն ունի արմատական փոփոխություններ մտցնել սմարթֆոնների համաշխարհային շուկայում: Նաև հնարավոր է, որ մնացած ոչ թափանցիկ դետալները փոխարինվեն թափանցիկներով. դա միայն ժամանակի հարց է:
 
Աղբյուրը` tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.