News

Զատկի տոնը Նոր Արթիկում

Educational 2018-04-17

Ապրիլի 12-ին Նոր Արթիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Հայոց եկեղեցու պատմություն >> առարկայից բաց դաս՝ նվիրված սուրբ Հարության տոնին: Բնության զարթոնքն ազդարարող գարունը միշտ էլ շռայլ է եղել տոներով:Գարնանն է նշվում քրիստոնյաների գլխավոր տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը,որն ազդարարում է փրկչի Հարության լուրը: Երեխաներն իրենք էին պատրաստել զատկական տոնական սեղանի ուտեստները,ձևավորել ձվերը և դասարանում փակցրել ատվածաշնչյան <<Ոսկե կանոնը>>: Բաց դասը վարում էր ուսուցչուհի Նարինե Մկրտչյանը:

Արագածոտն, գ. Նոր Արթիկի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.