News

Ամերիկացի օդաչուն որոշել է ԱՄՆ-ից հասնել Եվրոպա` փուչիկներից կազմված օդապարիկով

Featured 2013-09-13

Ամերիկացի 39-ամյա օդաչուն այսօր ուղևորություն է սկսել հելիումով լի 370 փուչիկներից կազմված օդապարիկով` Ատլանտյան օվկիանոսի վրայով դեպի Եվրոպա:
Օդաչուն պետք է փուչիկներով անցնի 4000 կմ տարածք: Եթե նրան հաջողվի իրականացնել իր մտադրությունը նա կդառնա օվկիանոսը փուչիկների միջոցով հատած առաջին մարդը:
 
Ամերիկացի Ջոնաթան Թրեփը մի շարք ռեկորդների հեղինակ է: Նախկինում նա ռեկորդ է սահմանել՝ բազմաթիվ փուչիկների միջոցով իրականացնելով ամենաերկար՝ 14-ժամյա թռիչքը:
 
Նա նաև միակ մարդն է, ով այսկերպ անցել է Լա Մանշը` 2010թ. և Ալպյան լեռները` 2011թ.:
 
Աղբյուրը` tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.