News

«Գիտելիքից մինչև հաջողություն». Բագրատ Դաբաղյան

Featured 2018-04-17

Մեր երկիրը շատ լավ վայր է զանազան հետքրքիր գաղափարներ իրագործելու համար, չէ՞ որ համացանցային այս դարաշրջանում շատերիս հնարավորությունները հավասարված են՝ տալով հնարավորություն ցանկացած հենման կետից շրջելու աշխարհը:

«Գիտելիքից մինչև հաջողություն» նախագծի շրջանակում այս անգամ դեպի հաջողություն տանող իր ճանապարհի մասին է պատմում Shadowmatic խաղի համահիմնադիր և ծրագրավորող Բագրատ Դաբաղյանը:

«Յուրաքանչյուր գործում շատ կարևոր է ունենալ աջակիցներ ու հուսալի թիմ. առավել կարևոր է սիրել այն, ինչ անում եք, որովհետև աշխարհում ոչինչ չի կարող ստիպել նվիրվել չսիրած աշխատանքին»,-նշում է այս հետաքրքիր խաղի գաղափարի հեղինակը:

Օգտագործե՛ք ձեր ժամանակը զանազան նոր գիտելիքներ ստանալու, սովորելու, փորձարկելու ու հասկանալու, ինչն է ձեզ առավել դուր գալիս և հստակ քայլերով գնացե՛ք ձեր երազանքի հետևից:

Իսկ «Գիտելիքից մինչև հաջողություն» նախագծի շրջանակում դուք կարող եք ծանոթանալ բազմաթիվ պատմությունների մեր կողքին ապրող իրական մարդկանց իրական հաջողության մասին:

Ի դեպ, այս գաղափարն ստեղծվել է բացառապես մեկ նպատակով՝ ցույց տալ Հայաստանի աշակերտներին, որ նրանք կարող են հասնել հաջողության, եթե ունեն կրթություն և գիտեն՝ ինչպես կիրառել իրենց գիտելիքները:

Պետք չէ գնալ Հայաստանից հաջողության հասնելու համար. դա հնարավոր է նաև Հայաստանում՝ անկախ բնակավայրից և սոցիալական կարգավիճակից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.