News

Այսօր Երևանում կկայանա Արևելյան գործընկերության երրորդ ոչ-պաշտոնական երկխոսությունը

Educational 2013-09-13

Այսօր Եվրոպական հարևանության քաղաքականության Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և Եվրոպական արտաքին գործողությունների այլ ներկայացուցիչներ կներկայացնեն Եվրոպական միությունը Արևելյան գործընկերության երրորդ ոչ-պաշտոնական երկխոսությանը: Հանդիպմանը կմասնակցեն նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ Արևելյան գործընկերության պետություններից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից:
Ոչ-պաշտոնական երկխոսության նիստերը կօգնեն նախապատրաստել ս.թ. նոյեմբերի 28-ից  29-ը Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովը: Նիստերի շրջանակներում վերահաստատվում է ԵՄ հանձնառությունը Արևելյան գործընկերության զարգացման և ոլորտային համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
 
Հանձնակատար Վասիլիուն կներկայացնի Էրազմուս+՝ ԵՄ-ն նոր կրթական, ուսումնական, երիտասարդության և սպորտի ծրագրով նախատեսված հնարավորություններն Արևելյան գործընկերության այն ուսանողների համար, որոնք նպատակ ունեն իրենց գիտական աստիճանյերի մի մասը ստանալ ԵՄ համալսարաններում:
 
Հանձնաժողովը նախատեսում է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրները ծրագրի շրջանակներում ստանան տարեկան 400 մլն եվրո մարդկանց շարժունակության հնարավորությունների և համագործակցության համար: Ներկայումս Տեմպուս ծրագրով ֆինանսավորվող կարողությունների հզորացման ծրագրերը կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում Էրազմուզ+ ծրագրի միջոցով: 
 
Տարեկան երկու անգամ տեղի են ունենում Արևելյան գործընկերության ոչ-պաշտոնական երկխոսություններ՝ գործընկեր պետություններին հնարավորություն տալով մասնակից լինել գործընթացներին և բարձրացնելով արևելյան գործընկերության տեսանելիությունը:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.