News

Եվրո-2020-ի եզրափակիչը հնարավոր է անցկացվի Սանկտ-Պետերբուրգում

Sports 2013-09-12

ՌԴ-ի ֆուտբոլային միությունը որոշել է առաջադրել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը` որպես Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի անցկացման վայր:
Այս մասին տեղեկացրել է Երկրպագուների համառուսաստանյան միության ղեկավար Ալեքսանդր Շպրիգինն իր թվիթերյան էջում։
Հավելենք, որ ՈւԵՖԱ-ի նախաձեռնությամբ` Եվրոպայի ապագա առաջնությունը, մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ, չի անցկացվելու մեկ կամ երկու երկրներում, այլ նախատեսվում է դրանք կազմակերպել հին աշխարհամասի՝ միանգամից 13 պետություններում։
 
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին լրանում է տանտեր-քաղաքների համար հայտերի ընդունման վերջնաժամկետը։
 
Աղբյուրը` armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.