News

Երևանի դպրոցներում ու մանկապարտեզներում կանցկացվեն հակահրդեհային ստուգումներ

Featured 2018-04-11

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման հարցին: Քաղաքապետը աշխատակազմի համապատասխան վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին և գործընկեր կառույցներին հանձնարարել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել և քայլեր ձեռնարկել հնարավոր թերությունների վերացման ուղղությամբ: «Այցելություններ և համապատասխան ստուգումներ կազմակերպեք քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում, զուգահեռաբար բացատրական աշխատանքներ տարեք տնօրինության և աշխատակազմերի հետ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի ծառայության, պետական հակահրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև աշխատակազմի հանրակրթության վարչության հետ համատեղ իրականացրեք այդ ստուգումները և քայլեր ձեռնարկեք հնարավոր թերությունների շտկման և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներում ու մանկապարտեզներում հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պատշաճ պահպանման ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Աղբյուրը՝ Yerevan.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.