News

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Sports 2018-04-11

Վարդան Մինասյանը դարձյալ նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ապրիլի 10-ին կայացած ՀՖՖ գործկոմի հերթական նիստի ընթացքում առաջարկել է քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ են արտահայտվել ներկայացված թեկնածության վերաբերյալ, և Վարդան Մինասյանը հաստատվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Միևնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Երևանի «Փյունիկ»-ը գլխավորող Արմեն Գյուլբուդաղյանցը: Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է նաև 2009-2013 թվականներին։ Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաև «Փյունիկ»-ում (2008-2013թթ․) և ղազախական «Ակտոբե»-ում (2014թ․-ին)։ Վերջին շրջանում Մինասյանը զբաղեցնում է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Վարդան Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում եղել է թիմի պատմության մեջ ռեկորդային 34-րդ տեղում (2013 թվականի նոյեմբերին)։ Աղբյուրը՝ Operativ.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.