News

Բաց դաս` «ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ»

Educational 2018-04-11

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում բաց դաս էր հայոց լեզու և գրականություն առարկաներից: Ընտրված էր «Ամենախելացին» հեռուստախաղի ձևաչափը: Ուսուցչուհի Հ. Պողոսյանը հարցերի լայն շրջանակ էր կազմել: Երկրորդ փուլ անցան առավելագույն միավորներ վաստակած վեց աշակերտներ, որոնցից երեքը` Անգելինա Մնացականյանը, Մանե Միքայելյանը և Սուրեն Ռևազյանը, հաղթահարելով այս փուլը, անցան եզրափակիչ փուլ: Եզրափակչում հինգ հարցից հինգ միավոր վաստակեցին Անգելինան և Մանեն, սակայն ընդհանուր արդյունքում 27 միավորով հաղթեց և «ամենախելացին» ճանաչվեց Անգելինա Մնացականյանը: Ուսուցչուհին գեղարվեստական գրքով պարգևատրեց հաղթողին, իսկ եզրափակիչ փուլի երեք մասնակիցներն հնարավորություն ստացան մասնակցելու համադպրոցական խաղին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.