News

Եգիպտոսում հայտնաբերվել են հունահռոմեական տաճարի ավերակներ

Featured 2018-04-10

Հնագետները Եգիպտոսի տարածքում հայտմաբերել են հունահռոմեական ժամանակաշրջանում կառուցված տաճարի մնացորդներ։ Ենթադրվում է, որ տաճարը կառուցվել է մ.թ.ա. 200 թվականից մինչև մ.թ. 300 թվականը: Գիտնականները հայտնաբերել են տաճարի դիմային հատվածի, հիմքի և գլխավոր մուտքի հատվածների ավերակները, ինչպես նաև շինությունը շրջապատող գրեթե մեկ մետր հաստությամբ արտաքին պատը: Պեղումների արդյունքում հայտնաբերված շենքի տարրերը զարդարված են հունահռոմեական ոճով որմնաքանդակներով: Ավերակների հետազոտության ժամանակ հայտնաբերվել են անոթների կտորներ, մետաղադրամներ, մարդապատկեր արձանիկ և երկու կրաքարային արձաններ առյուծների տեսքով: Նշենք նաև, որ պեղումների վայրը գտնվում է Լիբիական անապատում՝ Միջերկրական ծովից ավելի քան 300 կմ հեռավորության վրա: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.