News

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի թիվ 174 հիմնական դպրոց

Educational 2013-09-11

Նոր ուսումնական տարին Երևանի թիվ 174 դպրոցը դիմավորել է ամբողջովին հիմնանորոգված: 2006թ.-ից մեկնարկած շինարարական աշխատանքների արդյունքում նորոգվել են դպրոցի բոլոր մասնաշենքերը, ամբողջությամբ փոխվել են նաև ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրամատակարարման և կոյուղու համակարգերը:
Քաղաքապետին և նախարարին ներկայացնելով իրականացված աշխատանքների մանրամասները՝ դպրոցի տնօրենը նշել է, որ նոր գույքի ձեռքբերման հարցում զգալի աջակցություն է ցուցաբերել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Շուրջ 1200 աշակերտների համար նախատեսված դպրոցի հիմնանորոգման վրա ՀՀ պետական բյուջեից ծախսվել է շուրջ 500 մլն դրամ։
 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի հետ միասին շրջել է դպրոցի հարկաբաժիններում, ծանոթացել պայմաններին. «Դպրոցն իրականում գտնվում էր անմխիթար վիճակում, և այս յոթ տարիների ընթացքում հիմնովին  լուծում ստացավ ծնողների և ուսուցչական կոլեկտիվի կողմից բարձրացվող խնդիրը: Համոզված եմ, որ այս ծրագիրը կառավարության, քաղաքաշինության նախարարության և քաղաքապետարանի կողմից լինելու է շարունակական, մինչև վերանորոգվեն մեր բոլոր հիմնական դպրոցները, քանի որ դրա կարիքը ունենք: Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են կրթական բոլոր օջախները, և մենք հետզհետե պետք է հասնենք նրան, որ մեր երեխաները կրթություն ստանան հարմարավետ կրթօջախներում», - նշել է Տարոն Մարգարյանը:
 
Լրագրողների հարցերին ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ  հիմնականում պետական բյուջեով իրականացվող դպրոցների հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ, Երևան քաղաքի բյուջեով էլ նորոգման աշխատանքներ են տարվում մանկապարտեզներում, արվեստի դպրոցներում, մշակույթի տներում ու սպորտդպրցներում :
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ անդրադառնալով քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ այն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը և լինելու է շարունակական:
 
Աղբյուրը` nt.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.