News

«Առաջին բուժօգնություն»․ հատուկ դաս Dasaran-ում

Featured 2018-04-09

Ուշադրությո՜ւն, Dasaran-ցինե՜ր, այսուհետ առաջին բուժօգնության հետաքրքիր ու տարբերվող դասերը կլինեն շարունակական։ Dasaran-ը կշարունակի իրականացնել աշակերտների շրջանում արտակարգ իրավիճակների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագիրը՝ ներգրավելով ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների բազմաթիվ աշակերտների: Ահա, այսօր էլ կրթական կենտրոնում անցկացված հատուկ դասի մասնակիցը դարձան Արարատի թիվ 5 և թիվ 2 դպրոցների 7-12-րդ դասարանցիները։ Դպրոցականներին մանրամասն ներկայացվեց, թե ինչպիսին կարող են լինել վիրակապերը և թե ինչպես պետք է ձեռքի տակ եղած միջոցներով ճիշտ վիրակապել տարբեր արտակարգ իրավիճակներում, որոնք կարող են ստեղծվել ոչ միայն աղետների, այլ նաև աշակերտական արշավների և էքսկուրսիաների ընթացքում: Իսկ դասընթացը վարեց «Սպարտա» գոյատևման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, «Անվտանգության, ապահովության և գոյատևման» դասընթացի վարող, «Աղետների ռիսկերի նվազեցման» փորձագետ Սպարտակ Հովհաննիսյանը: Եղե՛ք առավել տեղեկացված և կարողացեք օգնել ձեր ընկերներիին արտակարգ իրավիճակներում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.