News

Պերուում հայտնաբերվել են նոր գեոգլիֆներ

Featured 2018-04-07

Պերուում`Նասկայի բարձրավանդակում, հնագետները 50 նոր գեոգլիֆ։ Ընդ որում՝ նոր գեոգլիֆներն ավելի հին են, քան արդեն հայտնի պատկերները: Գեոգլիֆները հողի վրա արված նախշերն են, որոնք հաճախ այնքան մեծ են, որ տեսանելի են միայն օդից: Նասկայի գեոգլիֆները գծերի, երկրաչափական պատկերների ու մարդու և կենդանիների պարզագույն ֆիգուրների խումբ են: Առաջին անգամ այս գեոգլիֆները նկատվել են 1939 թվականին։ Հետազոտողների եզրակացությունների համաձայն՝ գեոգլիֆները մոտ 2 հազար տարեկան են: Գիտնականների մեծամասնության ենթադրությամբ՝ ֆիգուրները ստեղծել է Մասկա քաղաքակրթությունը (այն ծաղկում է ապրել մ. թ. ա. 100-մ. թ. 800 թվականներին), սակայն որոշ մասնագետներ համաձայն չեն այս կարծիքի հետ: Նշվում է, որ միևնույն ժամանակ պատկերային ոճով բաց գեոգլիֆներից որոշները Պարակաս մշակույթին բնորոշ պատկերներ են հիշեցնում. այս քաղաքակրթությունը գոյություն է ունեցել մոտավորապես մ.թ.ա. 750-100 թվականներին: Նոր գեոգլիֆներից շատերը պատկերում են Պարակաս մշակույթի ռազմիկներին. դրանք հայտնաբերվել են լուսանկարչական ապարատներով ու 3D սքաներներով համալրված անօդաչու սարքերի միջոցով: Հողի էրոզիայի հետևանքով պատկերներն այնքան հստակ չէին, որքան Նասկայի հայտնի գծերը, այդ իսկ պատճառով դրանք բարդ է եղել նկատել օդից: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.