News

Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել

Sports 2018-04-07

Ապրիլի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները: Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից: Նշվել է, որ Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը փոխադարձ շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար: Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.