News

Երեխաների համար նախատեսված վայրերը՝ ԱԻՆ ուշադրության կենտրոնում

Featured 2018-04-06

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է 2018թ. համար նախատեսված պլանային ստուգումներին զուգահեռ իրականացնել նաև հրդեհային անվտանգության հետազոտություններ և ստուգվող ու հետազոտվող օբյեկտների առաջնահերթությունը սահմանել ըստ ռիսկայնության: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի աշխատանքային նիստում նախարարը նշել է, որ ուշադրության կենտրոնում են լինելու բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտներն ու մարդկային մեծ կուտակումներ ունեցող վայրերը: Դավիթ Տոնոյանը հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել երեխաների համար նախատեսված ժամանցային վայրերը, հետազոտել խաղալիքների և երեխաների համար նախատեսված առարկաների բաղադրությունը կազմող նյութերի դյուրավառության մակարդակը: Նախարարն ընդգծել է, որ հրդեհային ռիսկի նվազեցման գործընթացում մեծ դերակատարում ունի նաև տվյալ օբյեկտի գործատուի և անվտանգության աշխատակցի կողմից հրդեհային ռիսկի գիտակցումը և պատրաստվածության մակարդակը: «Մենք պետք է նվազեցնենք հրդեհային և տեխնիկական վտանգի ռիսկերը՝ տնտեսվարողի հետ համատեղ աշխատանքով: Տնտեսվարողը պետք է գիտակցի, որ մեր խնդիրը ոչ թե իրեն տուգանելն է, այլ վտանգի ռիսկերը նվազեցնելը, ուստի հորդորում եմ ձեզ լինել սկզբունքային, տնտեսվարողների հետ համերաշխ, բայց և պահպանել մասնագիտական սառնասրտություն»,- նշել է նախարարը: Աղբյուրը՝ News.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.