News

«Գիտելիքից մինչև հաջողություն». Վահագն Մոսինյան

Featured 2018-04-03

«Ի՞նչ է լինելու տարիներ հետո, ստեղծում եք դուք ինքներդ, իսկ այդ ճանապարհին հանդիպող բարդություններն ընդամենը խնդիրներ են, որոնց հանդեպ պետք է դրականորեն տրամադրվել՝ հաղթահարելու ճանապարհներ գտնելով»,-ահա այսպիսին է 360Stories նախագծի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վահագն Մոսինյանի հաջողության բանաձևը: Կարևոր է հավատալ սեփական գաղափարին և առաջ շարժվել հստակ քայլերով: «Գիտելիքից մինչև հաջողություն» նախագծի շրջանակում դուք կարող եք ծանոթանալ բազմաթիվ պատմությունների մեր կողքին ապրող իրական մարդկանց իրական հաջողության մասին: Ի դեպ, այս գաղափարն ստեղծվել է բացառապես մեկ նպատակով՝ ցույց տալ Հայաստանի աշակերտներին, որ նրանք կարող են հասնել հաջողության, եթե ունեն կրթություն և գիտեն՝ ինչպես կիրառել իրենց գիտելիքները: Պետք չէ գնալ Հայաստանից հաջողության հասնելու համար. դա հնարավոր է նաև Հայաստանում՝ անկախ բնակավայրից և սոցիալական կարգավիճակից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.