News

Ավարտվել է վոլեյբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների առաջնությունը

Sports 2018-04-03

Ավարտվել է 2018 թվականի մինչև 17 տարեկանների տղաների և աղջիկների վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցել են տղաների և աղջիկների վեցական թիմեր: Տղաների մեջ 3-4 տեղերի համար պայքարել են Եղեգնաձորի և Նոր-Նորքի թիմերը, ավելի ուժեղ են գտնվել Նոր-Նորքի տղաները, ովքեր հաղթել են 3:1 հաշվով: Տղաների եզրափակիչ խաղում ավելի ուժեղ են գտնվել ԽՄՕՄՄ թիմի տղաները և հաղթել են 3:1 հաշվով: Աղջիկների պայքարում 3-4 տեղերի համար պայքարել են Սիսիանի և Ստեփանակերտի թիմերը։ Հաղթանակ են տոնել Ստեփանակերտի աղջիկները՝ 3:0 հաշվով: Աղջիկների եզրափակիչ խաղում ավելի ուժեղ են գտնվել «Ավան»-ի աղջիկները և հաղթել են 3:0 հաշվով: Առաջնության բոլոր մրցանակակիր թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթներով և գնդակներով, իսկ լավագույն մարզիկները՝ հատուկ սահմանված մրցանակներով: Առաջնության հանդիպումների արդյունքներն այսպիսինն են՝ Առաջին խաղային օր աղջիկներ՝ Ավան - Աջափնյակ 3։0 աղջիկներ՝ ԽՄՕՄՄ - Ստեփանակերտ 3։1 տղաներ՝ ԽՄՕՄՄ – Նոր-Նորք 3։0 տղաներ՝ Արաբկիր – Աջափնյակ 3։0 Երկրորդ խաղային օր աղջիկներ՝ Աջափնյակ – Սիսիան 0։3 աղջիկներ՝ Ստեփանակերտ - Աշտարակ 3։0 տղաներ՝ Աջափնյակ - Եղեգնաձոր 2։3 տղաներ՝ ԽՄՕՄՄ - Գյումրի 3։0 Երրորդ խաղային օր աղջիկներ՝ Ավան-Սիսիան 3։0 աղջիկներ՝ ԽՄՕՄՄ-Աշտարակ 3։0 տղաներ՝ Արաբկիր-Եղեգնաձոր 3։2 տղաներ՝ Նոր-Նորք-Գյումրի 3։0 Եզրափակիչ հանդիպումներ Սիսիան-Ստեփանակերտ 0:3 (աղջիկներ՝ 3-4 տեղերի համար) Ավան-ԽՄՕՄՄ 3:0 (աղջիկներ՝ 1-2 տեղերի համար) Նոր-Նորք-Եղեգնաձոր 3:1 (տղաներ՝ 3-4 տեղերի համար) Արաբկիր-ԽՄՕՄՄ 1:3 (տղաներ՝ 1-2 տեղերի համար): Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.