News

Իրավիճակային քննարկում Dasaran-ում

Featured 2018-03-31

Երեխաների հետ արդյունավետորեն փոխգործակցելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ նրանց բացասական վարքի հիմքում ընկած պատճառները: Իսկ ինչպե՞ս բացահայտել դրանք կամ ի՞նչ անել հետո… Ահա այս և շատ այլ կարևոր հարցերի պատասխանները գտնելու հետքերով էլ Dasaran կրթական կենտրունում էին համախմբվել «Գնացք 12» աշխատանքային սեմինարի մասնակից մանկավարժները: Իրավիճակային քննարկման ընթացքում մասնագիտական ուղղորդմամբ անդրադարձ կատարվեց աշակերտների վարքաձևերին կոնկրետ իրավիճակներում: Մանկավարժները դուրս բերեցին երեխաների «վատ» վարքի պատճառները և վերլուծեցին մեծահասակների ճիշտ կամ սխալ արձագանքը տարբեր իրավիճակներում: Իսկ վերջո՞ւմ… պատասխանների փոքրիկ կտորներից ստացվեց աշակերտների հետ ճիշտ փոխգործակցելու համար անհրաժեշտ հմտությունների մի ողջ գործիքակազմ, որը, ուսուցիչների խոսքով, արդյունավետորեն կկիրառվի դասավարման ընթացքում: Շարունակելի…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.