News

Դարպասապահ Մարկ Գրիգորյանը կարիերան կշարունակի Բուլղարիայում

Sports 2018-03-28

Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Մարկ Գրիգորյանը կարիերան կշարունակի Բուլղարիայում և, ամենայն հավանականությամբ, հանդես կգա «Ցարսկո Սելո» թիմում: Սոֆիայի ակումբը գլխավորում է Բուլղարիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության մրցաշարային աղյուսակը: Մարկ Գրիգորյանը հանդես է եկել Ավստրիայի 6-րդ դիվիզիոնում հանդես եկող «Էսլինգ» ակումբում, Ավստրիայի առաջնության Ռեգիոնալ լիգայում հանդես եկող «Շտադլաու» ակումբում, ինչպես նաև Վիեննայի առաջնությունում հանդես եկող «Դոնաուֆելդ» ակումբի պատանեկան թիմում: Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմում Մարկ Գրիգորյանը ընդհանուր առմամբ մասնակցել է 4 հանդիպման, և այդ բոլոր խաղերում մեր երկրի թիմը 0:4 հաշվով պարտություն է կրել: Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.