News

Կցուցադրվի աշխարհում ամենափոքր հայկական սրբապատկերը

Featured 2018-03-27

Կրասնոդարի Ֆելիցինի անվան պատմահնագիտական թանգարան-արգելոցում կբացվի մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանի մասնավոր հավաքածուի ցուցահանդեսը՝ «Հրաշքների աշխարհ. միկրոմինիատյուրայի արվեստը» խորագրով: Ցուցանմուշների ցանկում ներառվել են փղոսկրից, բրնձի հատիկից, ձկան թեփուկներից և այլ մանր բաղադրիչներից պատրաստված արվեստի գործեր: Առանձնակի ուշադրության է արժանի աշխարհում ամենափոքր սաթե սրբապատկերը․ դրա չափը 1.5 մմ է: Հայ միկրոնկարիչը համարվում է գեղարվեստի ոլորտում միկրոմինիատյուրայի ուղղության հիմնադիր հայրը: Նա պատրաստել է մոտ հազար արվեստի գործ, որոնք կարելի է ուսումնասիրել միայն խոշորացույցի օգնությամբ: Նշենք նաև, որ նրա ամենափոքր աշխատանքներից 10-ը ներառվել են Գինեսի ռեկորդների գրքում: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.