News

Պի թվի օր

Educational 2018-03-23

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում դաս-մրցույթ էր կազմակերպել մաթեմատիկայի ուսուցչուհի Ա. Գևորգյանը:Այն նվիրված էր Պի թվին: Մրցույթին մասնակցում էին ՈՒղղանկուն, Քառանկյուն և Շեղանկյուն թիմերը: Սկզբում աշակերտները ներկայացրին իրենց թիմերը: Մրցույթը անցկացվեց երեք փուլով: Առաջին փուլում ուսուցչուհին ներառել էր շատ հետաքրքիր տրամաբանական վարժություններ, երկրորդ փուլում՝ բովանդակալից և հետաքրքրաշարժ խնդիրներ, իսկ երրորդ փուլում՝ ուրախ-ժամանցային խաղեր մաթեմատիկայից: Վերջում մրցեցին թիմի ավագները: Կայծակ-հարցեր ուղղվեցին յուրաքանչյուր թիմի ավագին: Լավագույն արդյունք ցուցաբերեց Շեղանկյուն թիմը: Ուսուցչուհին պարգևատրեց հաղթող թիմին: Դաս-մրցույթը շատ հագեցած էր և ուսանելի:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.