News

Միջոցառում` Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում

Educational 2013-09-09

«Իմ ու քո դպրոցը երեսուն տարեկան է». այս կարգախոսով սկսվեց Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի հանդիսավոր արարողությունը` նվիրված նոր ուսումնական տարվան:
Հայոց օրհներգի հնչյունների ներքո դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Հայկ Զիրոյանը բարձրացրեց եռագույնը: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Անահիտ Սահակյանը: Նա շնորհավորեց դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներին, ծնողներին` շեշտադրելով այն իրողությունը, որ ընթացիկ ուսումնական տարին հոբելյանական է  կոլեկտիվի համար:
 
Այս տարի լրանում է դպրոցի երեսուն ամյակը, որի համար էլ դպրոցում հատուկ էին նախապատրաստվել նոր ուսումնական տարվա գալուստին:
 
Այս տարվանից դպրոցում կգործեն հայոց լեզվի և հայ գրականության, կենսաբանության, աշխարհագրության, շախմատի ուսումնական կաբինետներ` նորացված ու հարստացած նորագույն միջոցներով: Համակարգչային սենյակը համալրվել է էլեկտրոնային գրատախտակով, որը միակն է Վարդենիսի տարածքում:Դպրոցում գործում է նաև ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման կաբինետ, որը կենտրոն է համարվում նաև շրջանի մյուս դպրոցների սովորողների համար:
 
 Տնօրենը շնորհակալական խոսքեր ուղղեց դպրոցի նախկին սաներին, ովքեր մեծ նյութական միջոցներ են ներդրել` դպրոցում մի քանի դասասենյակներ վերանորոգելու նպատակով:
 
Խնամքով նախապատրաստված էր օրվան հատուկ գեղարվեստական մասը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ դպրոցում գործող պարի խումբը:
 
Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցը, շնորհավորելով դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներին, հայտնեց, որ քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը նոր ուսումնական տարվա առիթով առաջին դասարանցիներին նվիրում է նոր հեռուստացույց, նվագարկիչ և պայուսակներ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.