News

Հայաստանի ամերիկյան համալսարանն առաջին անգամ ընդունեց բակալավրիատի առաջին կուրսեցիներին

Educational 2013-09-06

Ս.թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանն առաջին անգամ ընդունեց բակալավրիատի առաջին կուրսեցիներին: ՀԱՀ-ում այս տարի կսովորեն տարբեր երկրներից երկու հարյուր ութսուն ուսանողներ:
«Ինձ համար կարևոր է, որ այս համալսարանը դարձավ անգլերեն լեզվի տարածման, ուսուցման լավագույն կենտրոն»,- նորամուտի արարողության ժամանակ հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
 
Արարողությանը մասնակցեցին և առաջին կուրսեցիներին շնորհավորեցին նաև համալսարանի դասարանապրոֆեսորական անձնակազմը:
 
Տիկին Հակոբյանը նաև նշեց, որ Ամերիկյան համալսարանը անկախության տարիներին Հայաստանի լավագույն ձեռքբերումներից է. «Այս համալսարանն էր, որ սկսեց հայագիտական հետազոտությունների կատարումը: Բայց որպես սփյուռքի նախարար՝ ես առավել համալսարանը կարևորում եմ, որ այն հիմնականում հիմնված է մեր սփյուռքահայ կառույցների կազմակերպությունների ֆինանսական օգնության և աջակցության վրա, և այսօր ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հայկական բարեգործական ընդհանուր միությանը»:
 
Միջոցառման վերջում տեղի ունեցավ առաջին կուրսեցիների երդման արարողությունը, որից հետո էլ տեղի ունեցավ հյուրասիրություն:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.