News

Ներկայացվել է աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադե սալիկը

Featured 2018-03-17

Պորտուգալիայի Օբիդուշ քաղաքում գտնվող շոկոլադի տոնավաճառում ներկայացվել է աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադե սալիկը․ այն արժե 7728 եվրո։ Շոկոլադի մասնագետ, պորտուգալացի Դանիել Գոմեշը նշել է, որ ռումբի ձևով իր ստեղծած կոնֆետը «Գինեսի ռեկորդների գրքի» ներկայացուցիչները ճանաչել են աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադե կոնֆետ։ Վարպետը բացատրել է, որ այդ բարձր արժեքը պայմանավորված է կոնֆետի արտադրության համար գործածված մթերքների արժեքով։ Դրա միջուկը շաֆրանի թելերից է կազմված, որի մեկ կիլոգրամն արժե 2 հազար դոլար, գորածվել են նաև սպիտակ տրյուֆելի, Մադագասկարից բերված վանիլի կտորներ ու ոսկե փաթիլներ։ Արտաքինից նույնպես կոնֆետը պատված է ուտելի ոսկու շերտով։ Կոնֆետն արտադրվել է սահմանափակ խմբաքանակով՝ ընդամենը 1000 հատ, իսկ տոնավաճառում ներկայացված նմուշը գտնվում է հատուկ հսկողության տակ։ Աղբյուրը՝ News.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.