News

Բաց դաս Հայոց եկեղեցու պատմությունից

Educational 2018-03-17

Հիանալի բաց դասի ականատես եղան Սևանի N4 հիմնական դպրոցի տնօրենությունը և պատմության մասնախմբի ուսուցիչները: Պատմության ուսուցչուհի Նունե Պետրոսյանը VIIբ դասարանում անցկացրեց <<Հայոց եկեղեցին հավատի և հայրենիքի պաշտպան>> դասը: Դասը սկսվեց Տերունական աղոթքով: Մանրամասն անդրադարձ կատարելով <<Տիեզերական ժողովներ>> թեմային` աշակերտները ներկայացրին ժողովների հրավիրման պատճառները, ընդունած որոշումները , Հայոց եկեղեցու դիրքորոշումը, Քաղկեդոնի ժողովին հայերի չմասնակցելու պատճառը: Սահուն անցում կատարելով նոր նյութի ուսուցմանը, ուսուցչուհին այն իրականացրեց միջառարկայական կապերի միջոցով /Հ.եկեղեցու պատմություն, հայոց պատմություն, գրականություն/: VIIբ դասարանի աշակերտուհի Կարինե Պետրոսյանի կողմից <<Վարդանի երգի>> կատարումը ամրապնդեց դասին տոգորված հայրենասիրական ոգին: Թեմայի արդիականացումը ընդգծվեց այն մտքով,որ բոլոր ժամանակներում էլ օրհասական պահերին ժողովուրդն ու եկեղեցին համախմբվել են: Բերվեցին 1918 թվ. հերոսամարտերի, Արցախյան շարժման, <Քառօրյա պատերազմի> օրինակները: Ընդգծվեց հայրենիքի մերօրյա պաշտպանների հերոսությունը և դպրոցի շրջանավարտ Վիգեն Պետրոսյանի օրինակը: Դասի ընթացքում ցուցադրված պաստառները, լուսանկարները և կիրառված մեթոդները /ԳՈՒՍ,<պրիզմա>/ մեծապես նպաստեցին ուսուցման արդյունավետությունը և հայրենասիրական դաստիարակությանը: Դասը ավարտվեց ուսուցչի հետևյալ խոսքերով. << Բոլոր ժամանակներում էլ մեր ժողովուրդը հերոսների պակաս չի զգացել: Այսօրվա սերնդի մեջ ևս թևածում է Վարդանի, Վազգենի, Մոնթեի ոգին և մեր աշակերտները կլինեն քաջազուն հայերի այդ ոգու կրողներն ու շարունակողները>>:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.