News

ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐ

Educational 2018-03-17

<<Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում մարտի 16-ին ուսուցչուհի Սաթիկ Պետրոսյանի կողմից 2-րդ դասարանում անցկացվեց ինտեգրված բաց դաս <<Տեխնոլոգիա>> առարկայից՝ <<Բիզնես գաղափար>> թեմայով: Աշակերտները պաստառների վրա ցույց տվեցին քայլաշարը՝ ձեռներեցի հատկությունները, աշխատասիրությունը, վաճառք, շահույթ: Հաշվարկեցին ինքնարժեքը և շահույթը: Վաճառեցին իրենց ապրանքը՝ պատճառաբանելով գինը: Դասն անցավ ակտիվ, հետաքրքիր մթնոլորտում ՝ տալով թեմայի վերաբերյալ լիարժեք գիտելիքներ: Ուսուցչուհու անսպառ եռանդն ու անմնացորդ նվիրումն իր գործին տվեց լավագույն արդյունքը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.