News

Հանդիպում ձեռներեցի հետ

Educational 2018-03-17

2018թ. մարտի 16-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի IIա դասարանի աշակերտները տեխնոլոգիայի ուսուցչուհի Ջ. Վարդանյանի և դասվար Փ. Խաչատրյանի հետ այցելեցին «Սալյուտ» մանկական սրճարան: Թեման`«Տեխնոլոգիա» առարկային ինտեգրված ձեռնատիրական կրթության բաղադրիչի «Ինչպիսի՞ն պետք է լինի ձեռներեցը և ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա»: Նպատակը` մոտիկից ծանոթանալ ձեռներեցին` ակնկալելով իրենց հուզող հարցերի պատասխանը: Հիշելով ձեռներեցին բնորոշ բնավորության գծերը` երեխաները հետաքրքրվեցին, թե ձեռներեց Անի Խաչատրյանը ունի՞ արդյոք բնավորության այդ գծերը և պարտադի՞ր են դրանք: Նրանք, ովքեր որոշել են դառնալ ձեռներեց, խնդրեցին խորհուրդներ: Երեխաները հասկացան, որ ձեռներեցը պետք է լինի ոչ միայն աշխատասեր, ճկուն, ստեղծարար, նախաձեռնող, խելացի, նպատակասլաց, այլև բարեգործ: Սրճարանի ձեռներեցը թվարկեց, թե ինչ բարեգործություններ է կատարել: Հարցուպատասխանն անցավ ջերմ մթնոլորտում: Երեխաները եղան բոլոր սրահներում, խաղացին, ճաշակեցին պիցցա և բարձր տրամադրությամբ հեռացան սրճարանից:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.