News

Ուսումնական էքսկուրսիա

Educational 2018-03-17

2018 թ. մարտի 16-ին Վանաձորի N 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի բնագիտական հոսքի աշակերտները կենսաբանության ուսուցիչ Հերմինե Հովհաննիսյանի հետ կազմակերպել էին ուսումնական էքսկուրսիա դեպի քաղաք Երևան: Նպատակը. այցելել Երևանի <<Կենդանաբանական թանգարան>>, ԵՊԲՀ-ի անատոմիական լաբորատորիա և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: <<Կենդանաբանական թանգարանում>> աշակերտները ծանոթացան հայկական բնաշխարհի ֆաունայի բազմազանությանը , շրջեցին յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները նկարագրող ցուցափեղկերի կողքով և տեղեկություններ ստացան <<Կարմիր գրքում>> ընդգրկված կենդանիների մասին : ԵՊԲՀ-ի անատոմիական ամբիոնում բնագիտական դասարանի աշակերտները արտահայտեցին իրենց հիացմունքը , տեսնելով մարդու օրգանները ֆորմալինի լուծույթի մեջ , որը հնարավորություն տվեց տեսական գիտելիքները համադրել գործնական գիտելիքների հետ : Օրն ամփոփվեց այցով Սերգեյ Փարաջանովի տուն – թանգարան , որտեղ աշակերտները հիացան նրա գեղագիտական նուրբ ճաշակով , կինոարվեստում ունեցած մեծ ներդրումով և մշակութային արժեք ներկայացնող ձեռքի աշխատանքներով : Նման այցելությունները ուսումնական գործընթացը դարձնում են ավելի բազմաբովանդակ և ուսանելի , ինչը նպաստում է գիտելիքների համալրմանը և հիմնավորմանը : Աշակերտների մոտ զարգանում են բնագիտական բազում հմտություններ և կարողություններ , ինչպես նաև տրամաբանական մտածողություն:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.