News

Ասմունքի մրցույթ՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի և ՀՀ 100-ամյակին

Educational 2018-03-16

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում կայացավ ասմունքի մրցույթ: Մրցույթին մասնակցում էին երկու տարիքային խմբի աշակերտներ՝ կրտսեր և ավագ: Մրցույթի կազմակերպիչ հ. լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Ալավերդյանը թեմատիկային բնորոշ բանաստեղծություններ էր ընտրել: Մրցույթն ավելի հետաքրքիր դարձնելու համար աշակերտները նախ ներկայացրին օրվա խորհուրդը, պատմեցին մայիսյան հերոսամարտերի մասին, երգեցին հայրենասիրական երգեր: Մրցույթն ընթացավ թեժ պայքարում: Կրտսեր խմբում առաջին տեղ զբաղեցրեց 4-րդ դասարանի աշակերտուհի Անի Հակոբյանը,2-րդ տեղ՝ 4-րդ դասարանի աշակերտ Գևորգ Յոլչյանը,իսկ 3-րդ տեղ՝ 3-րդ դասարանի աշակերտուհի Լիա Մուսայելյանը: Միջին և ավագ դասարաններում1-ին տեղ զբաղեցրեց 10-րդ դասարանի աշակերտուհի Սիրանուշ Ալավերդյանը, 2-րդ տեղ՝ 8-րդ դասարանի աշակերտուհի Աննա Մարտիրոսյանը, 3-րդ տեղ՝ 7-րդ դասարանի աշակերտ Վազգեն Մարտիրոսյանը: Ժյուրին պարգևատրեց հաղթողներին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.