News

Ամենամեծ գանձը՝ Ճապոնիայի պատմության մեջ

Featured 2018-03-16

Ճապոնիայի Սայտամա պրեֆեկտուրայում հայտնաբերվել է երկրի պատմության մեջ ամենամեծ գումարային գանձը: Այն արդեն ցուցադրության է հանվել պրեֆեկտուրայի մշակութային արժեքների թանգարանում: Գանձը հայտնաբերվել է Հասուդա քաղաքում իրականացված պեղումների ժամանակ: Հայտնաբերված սափորը գրեթե վնասված չէ: Սափորի բարձրությունը 70 սմ է: Դրա մեջ հայտնաբերվել է 260.000 պղնձե մետաղադրամ: Ըստ հնագետների՝ մետաղադրամները թաղվել են հողի մեջ 15-րդ դարից հետո: Այն ժամանակ պատերազմներ են ընթացել․ ենթադրվում է, որ մետաղադրամների տերը ցանկացել է պահել ունեցվածքը: «Սա Ճապոնիայում կավե սափորի մեջ ամենաշատ թվով մետաղադրամների հայտնաբերման ամենամեծ դեպքն է»,-նշվում է թանգարանի տարածած հայտարարությունում: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.