News

Դասղեկի բաց դաս <<Մի վնասիր>>

Educational 2018-03-15

2018 թվականի մարտի 14-ին Սևանի N 4 հիմնական դպրոցում II ա դասարանում դասվար Գ. Ավետիսյանը անցկացրեց բաց դաս-միջոցառում` նվիրված առողջ ապրելակերպին: <<Ինչու են անհրաժեշտ վիտամիններն օրգանիզմին, ինչու պետք է երեխաներն ուտեն մրգեր և բանջարեղեն, արդյոք պետք է ուտելուց առաջ լվանալ ձեռքերը>>, այս ու ճիշտ սնվելուն առնչվող այլ հարցերի էին աշակերտները պատասխանում` խորագրում ունենալով բժշկության ոսկե կանոնը` <<Մի վնասիր>>: Ուսուցչուհու նշեց. <<Մենք նպատակ ունենք ամրապնդելու երեխաների գիտելիքները, ցույց տալու ծնողներին իրենց երեխաների պատրաստվածությունը, հատկապես առողջությանը վերաբերող հարցերում, քանի որ առողջ սերունդ դաստիարակելը մեր պարտքն է, մանավանդ, երբ այդ ամենը ուղեկցվում է նաև հայրենասիրական դաստիարակությամբ: Մեզ առողջ և ամրակազմ զինվորներ են պետք: Դասի ընթացքում աշակերտները ներկայացրին հումարային և պարային համարներ , գեղեցիկ երգեր, բեմադրություն:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.