News

Լևոն Արոնյանը սևերով հաղթել է Սերգեյ Կարյակինին

Sports 2018-03-15

Մարտի 14-ին Բեռլինում կայացած հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սևերով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինին՝ նավակային վերջնախաղում ունենալով երեք զինվորի առավելություն։ Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 40-րդ քայլում: Հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակել է 2 միավոր: Տուրի մյուս պարտիայում ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: 14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: Նշենք, որ այսօր կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Աղբյուրը՝ Operativ.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.