News

Շամբի միջնակարգ դպրոցում կայացավ բաց դաս նվիրված ֆրանկոֆոնիայի օրերին

Educational 2018-03-14

Մարտի 7-ին 9-րդ դասարանում կազմակերպվեց բաց դաս՝ ֆրանկոֆոնիա, նրա պատմությունը,զարգացումը և անդամ երկրները, Հայաստանը ֆրանկոֆոն երկրների շարքում: Շատ հետաքրքիր դաս էր: Երեխաները պատրաստել էին պաստառներ, սովորել էին երգեր և նյութեր հավաքել ֆրանսիայի, ֆրանսերեն լեզվի վերաբերյալ: Ներկայացրեցին ,,Հայերը Ֆրանսիայում,, թեման:Մատնանշվեց հայ- ֆրանսիական երկարատև բարեկամական կապը,որի ռահվիրանը մեր օրերում մարմնավորում է Շառլ Ազնավուրը: Խոսեցին Ֆրանսիայում հայկական գաղութների և նրանց գործունեության մասին:ՈԻսուցիչներից մեկը ներկայացրեց աշակերտներին մի քանի ֆրանսիական քաղաքների անուններ,որոնք քույր քաղաքներ են մեր քաղաքներին: Ստեղծվեցին միջառարկայական կապ հայոց պատմության հետ: Աշակերտները պատմեցին ֆրանսիայի բարեգործների մասին,հատկապես 1915թ-ին թուրք յաթաղանից փրկված արևմտահայերի օգնությունը: Բաց դասը ծառայեց իր նպատակին,բոլորը իմացան՝ ինչ է ֆրանկոֆոնիան դրա կարգախոսը,հավասարություն,փոխլրացում,համերաշխություն,զարգացումը,ինչպես նաև Հայաստանի անդամակցության մասին:Միջոցառումն ավարտվեց Շառլ Ազնավուրի ,,Քեզ համար Հայաստան,, երգով,որը հուզեց բոլոր ներկաներին:

Սյունիք, գ. Շամբի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.