News

Չարլզ Դիքենսի տունը կդառնա թանգարան

Featured 2013-09-05

Անգլիացի գրող Չարլզ Դիքենսի տունը Քենթ կոմսությունում, որտեղ նա ապրել է կյանքի վերջին 13 տարիներին, վերածվելու է թանգարանի: 1920թ-ից այդ երկհարկանի շինությունը օգտագործվում էր որպես դպրոց։ Դիքենսի աշխատասենյակը եղել է դպրոցի տնօրենի գրասենյակը, իսկ մյուս սենյակներում դասարաններն էին։
Սակայն դպրոցի ներկայիս տնօրեն Դևիդ Քրեգսի խոսքով, տունն այլևս չի համապատասխանում ժամանակակից կրթության պահանջներին։ Այդ պատճառով էլ դպրոցը շուտով կտեղափոխվի նոր կառուցված շինություն։
 
Դիքենսն առաջին անգամ այս տունը տեսել է 1821-ին՝ 9 տարեկանում։ Նրա հայրը ասել է, որ շատ աշխատելու դեպքում կարող է գնել այն։ 35 տարի անց՝ 1956-ին, գրողը գնում է տունը և մեկ տարի անց Լոնդոնից տեղափոխվում այնտեղ։
 
Աղբյուրը՝ www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.