News

«Առողջ կենսակերպ» խորագրով բանավեճ Լճաշենի միջնակարգ դպրոցում

Educational 2018-03-13

Մեր պատանիների և աղջիկների կյանքում առաջնային են առողջ կենսակերպը և միջանձնային առողջ հարաբերությունները: Այն կարևորագույն նախապայման է, որն ազդում է անհատի ձևավորման վրա: Օրերս «Առողջ կենսակերպ» խորագրով բանավեճ նախաձեռնեց աշակերտական խորհուրդը, որին մասնակցում էին IX-XI դասարանների աշակերտները: Խմբերը ձևավորվեցին վիճակահանությամբ, աշակերտները ընտրել էին տարաբնույթ հարցեր: Բանավեճի նպատակն էր աշակերտների մեջ սերմանել բանավիճելու մեծ արվեստ, զարգացնել տրամաբանական մտածողությունը, դաստիարակել մարդկային որակներ և դրանք կիրառել կյանքում:Խմբերը ոգևորված էին, նրանք ջերմեռանդորեն պաշտպանում էին իրենց կարծիքները և բանավիճում: Բանավեճն ուսանելի էր ու հագեցած: Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ. Կարապետյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.